ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնում են, որ Իրանի ուղղությամբ Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի վրա երկու հրթիռ են արձակել և կանգնեցրել այն
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնում են, որ ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի վրա երկու հրթիռ են արձակել և կանգնեցրել դրա շարժումը:
Հրթիռները դիպչել են նավի շարժիչին և վնասել դրա կառավարման համակարգը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պարզաբանմամբ՝ նավը փորձում էր Օմանի ծոցով նավարկել դեպի Իրան և խախտել Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը:
ԱՄՆ զինվորականները Իրանի նավահանգիստներ մուտքի և ելքի շրջափակումը վերասահմանել են հուլիսին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարի խախտումից հետո: