ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն Արաբական ծովում խլել է իրանական «ստվերային նավատորմի» նավը
Միացյալ Նահանգները Արաբական ծովում կալանել է իրանական «ստվերային նավատորմի» նավ, որը զբաղվում է միլիարդավոր դոլարների արժողությամբ իրանական էներգետիկ ռեսուրսների, նավթի և գազի արտադրանքի, այդ թվում՝ պրոպանի և բութանի արտասահմանյան շուկաներ տեղափոխմամբ։ Տեղեկատվությունը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Նրանց տվյալներով՝ նավը «ստվերային նավատորմի» 19 նավերի շարքում է, որոնք ենթարկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցներին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ նավը «հետևում է ԱՄՆ զինվորականների հրահանգներին և վերադառնում է Իրան ուղեկցությամբ»։
«ԱՄՆ ուժերը շարունակում են կիրառել պատժամիջոցները և լիովին իրականացնել Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը։ Շրջափակման սկսվելուց ի վեր 37 նավ շեղվել է ուղղությունից», – ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։