ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ խոցել է Հորմուզի նեղուցի ուղղությամբ շարժվող մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տեղեկությամբ, խոցվել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ շարժվող մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Մի քանի րոպե առաջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը խոցել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ շարժվող չորս իրանական միանգամյա օգտագործման հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Այս անօդաչու թռչող սարքերը սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանի ծովային երթևեկության համար։ Դրանից հետո ԱՄՆ ուժերը հարձակվել են Գորուկում և Քեշմ կղզում գտնվող իրանական ափամերձ հսկողության ռադարային դիրքերի վրա՝ հետագա հարձակումները կանխելու և ծովային անվտանգությունը պաշտպանելու համար։ ԱՄՆ ուժերը մնում են լիակատար մարտական պատրաստվածության մեջ և պատրաստ են արձագանքել իրանական ցանկացած անհիմն ագրեսիայի ինքնապաշտպանության նպատակով», – ասվում է հայտարարության մեջ։