ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն - Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի շրջափակումը ուժի մեջ կմտնի այսօր
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի շրջափակումը ուժի մեջ կմտնի այսօր՝ նախատեսված ժամին։
Ասվում է, որ ցանկացած նավ, որը առանց թույլտվության մտնում կամ դուրս է գալիս առաջիկա շրջափակման տարածք, կենթարկվի ձերբակալման, շեղման և առգրավման։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ շրջափակումը կվերաբերի բոլոր նավերին՝ անկախ դրոշից։
«Շրջափակման տարածք մտնող կամ դուրս եկող ցանկացած նավ առանց թույլտվության կենթարկվի ձերբակալման, շեղման և առգրավման։ Շրջափակումը չի խոչընդոտի Հորմուզի նեղուցով չեզոք տարանցիկ անցմանը ոչ իրանական ուղղություններից (կամ Իրանին չպատկանող վայրերից)»։
Տեղեկատվության համար՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 13-ին, ԱՄՆ ժամանակով ժամը 10:00-ին, նա կսկսի արգելափակել իրանական նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը։