ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն - ԱՄՆ զինված ուժերը պատերազմի սկզբից ի վեր Իրանում հարվածել են ավելի քան 13,000 թիրախի
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր Իրանում ԱՄՆ զինված ուժերը հարվածել են ավելի քան 13,000 թիրախի։
«Էպիկական ցասում» գործողության շրջանակներում ԱՄՆ զինված ուժերը վնասել կամ ոչնչացրել են ավելի քան 155 իրանական նավ։
Հարվածների թիրախների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կենտրոնական գրասենյակները, ՀՕՊ համակարգերը, բալիստիկ հրթիռների կայանները, ինչպես նաև Իրանի ռազմածովային նավեր և սուզանավերը։
Միևնույն ժամանակ, ըստ Իրանի կրթության նախարարության, փետրվարի վերջից ի վեր ԱՄՆ-Իսրայելական կոալիցիայի կողմից Իսլամական Հանրապետության դեմ սկսված գործողության արդյունքում զոհվել է 310 աշակերտ և ուսուցիչ, իսկ ավելի քան 750 դպրոց վնասվել է։