ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հարվածներ են իրականացվել «հութիների» մարտական համակարգերի վրա
.ԱՄՆ-ը հարվածներ է իրականացրել «հութիների» մարտական համակարգերի վրա։ Լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածում՝ հիմնվելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության վրա։
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնաբերել է հականավային թեւավոր հրթիռներ, անօդաչու սուզանավ և անօդաչու վերգետնյա նավ Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում և որոշել, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի համար», – ասել են Կենտրոնական հրամանատարությունում։
Հիշեցնենք, որ Իրանի կողմից աջակցվող Եմենի «հութիները» Կարմիր ծովում իրենց հարձակումները սկսել են հոկտեմբերի 7-ից հետո։ Նրանց հայտարարության համաձայն՝ սա պատասխան է Իսրայել-Համաս պատերազմին, և իրենք աջակցում են Գազայի հատվածում ապրող պաղեստինցիներին։