ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ-ը հերթական հարձակումն է իրականացրել Եմենում հութիների դեմ
ԱՄՆ-ը հերթական հարձակումն է ձեռնարկել Եմենում «հութիների» դեմ, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի ուժերը խոցել են ցամաքային հարձակման թեւավոր հրթիռ և չորս հականավային հրթիռներ, որոնք «պատրաստվել էին Կարմիր ծովում նավերի վրա հարձակվելու համար»։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին հարձակում է իրականացվել Հորդանանում Սիրիայի սահմանի մոտ գտնվող ռազմաբազայի վրա, որի արդյունքում երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 40 մարդ վիրավորվել։ ԱՄՆ գնահատմամբ՝ հարվածը հասցրած անօդաչու թռչող սարքը իրանական արտադրության էր։ Դրանից հետո ամերիկյան ուժերը հարձակումներ են իրականացրել «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» և հարակից խմբավորումների 85 թիրախների վրա, ինչի հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել։