ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը հայտարարում է, որ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն խորտակել է ավելի քան 30 իրանական նավ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը հայտարարում է, որ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն խորտակել է ավելի քան 30 իրանական նավ։
Նրա խոսքով՝ վերջին 72 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն Իրանում հարվածել է գրեթե 200 թիրախի։
«Միայն վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք ռմբակոծել ենք իրանական անօդաչու թռչող նավ, որը մոտավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավիակիրի չափ էր։ Եվ հիմա այն այրվում է», – ասաց Քուփերը։