ԱՄՆ կառավարության կողմից նվիրաբերված «Pfizer» պատվաստանյութի 500 հազար դոզան շաբաթ օրը կլինի Վրաստանում
ԱՄՆ կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերած «Pfizer» պատվաստանյութի 500 հազար դոզան շաբաթ օրը կլինի Վրաստանում,- այս մասին հայտարարել են Վրաստանի կառավարության վարչությունում:
Հիշեցնենք, որ տեղեկատվությունը, որ «Pfizer» պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դոզա Վրաստանին կտրամադրվի ԱՄՆ կառավարության որոշմամբ և նախագահ Բայդենի կողմից, հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հուլիսի 17-ին վարչապետը հայտարարեց, որ խոսում է կես միլիոն դեղաչափի մասին: Կառավարության ղեկավարը կոչ է արել բնակչությանը ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացին: