ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում Իսրայելի հյուպատոսության դիմաց պաղեստինամետ ցուցարարներից մեկը փորձել է ինքնահրկիզվել
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում Իսրայելի հյուպատոսության դիմաց պաղեստինամետ ցուցարարներից մեկը փորձել է ինքնահրկիզվել։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին բենզին է լցրել իր վրա։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
Ինչպես գրում է «BBC»-ն, ներկա պահին ցուցարարի տարիքն ու սեռը հայտնի չէ։
Բացի այդ, վիրավորվել է անվտանգության աշխատակիցը, ով փորձել է օգնություն ցուցաբերել ցույցի մասնակցին։ Երկու վիրավորներն էլ տեղափոխվել են հիվանդանոց։
Իսրայելի հյուպատոսությունը ողբերգական է անվանել այն փաստը, որ «Իսրայելի նկատմամբ ատելությունն արտահայտվել է նման կերպ»։