ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտը կոչվել է Թրամփի անունով
ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտը կոչվել է Թրամփի անունով

ԱՄՆ Պետդեպարտամենտը Խաղաղության ինստիտուտը վերանվանել է Թրամփի անունով, ասվում է գործակալության սոցիալական ցանցերի էջում տարածված հայտարարության մեջ։

«Այսօր առավոտյան Պետդեպարտամենտը վերանվանեց նախկին Խաղաղության ինստիտուտը՝ ի պատիվ մեր երկրի պատմության մեծագույն բանակցողի։ Բարի գալուստ Դոնալդ Թրամփի Խաղաղության ինստիտուտ։ Լավագույնը դեռ առջևում է», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Որոշմանը ի պատասխան՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ «նախագահ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես Խաղաղության նախագահ»։

ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը հիմնադրվել և ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։