ԱՄՆ-ի Վրաստանի առողջապահական համակարգին կցուցաբերի 1,7 միլիոն դոլլարի օգնություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հարապակում է կորոնավիրուսի դեմ պայքարում այլ երկրներին ցուցաբերած օգնության մասին տեղեկություն: Գերատեսչության պաշտոնական էջում հրապարակված երկրների ցանկում, որոնց ԱՄՆ-ը ցուցաբերում է օգնություն, նաև Վրաստանն է:
Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ը 1,7 միլիոն դոլլարով կօգնի Վրաստանին՝ լաբորատոր համակարգի պատրաստման, դեպքերի բացահայտման, պատասխան միջոցների ձեռնարկման և պատրաստվածության ապահովման նպատակով տեխնիկական փորձագետների նախապատրաստման համար:
Պետական դեպարտամենտը նշում է, որ վերջին 24 տարում ԱՄՆ-ը Վրաստանին ցուցաբերել է 3,6 միլիարդ դոլլարի օգնություն, որտեղից 139 միլիոնը հատկացվել էր առողջապահական ոլորտի համար: