ԱՄՆ-ի ուժերը հութիների վերահսկողության տակ գտնվող շրջաններում ոչնչացրել են յոթ հականավային հրթիռներ, երեք ինքնաթիռ և զենք պահելու բեռնարկղեր
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Եմենի «հութիների» վերահսկողության տակ գտնվող տարածքներում ամերիկյան ուժերը ոչնչացրել են յոթ հականավային հրթիռ, երեք ինքնաթիռ և զենքի պահեստավորման երեք կոնտեյներ։
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ դա ինքնապաշտպանության ակտ էր։
«Հաստատվել է, որ այդ զենքերը անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում գտնվող առևտրային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար», – ասվում է հայտարարության մեջ: