ԱՄՆ-ի Սենատում արված հայտարարությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Ամերիկայի համար Վրաստանը տարածաշրջանում կարևոր գործընկերներից մեկն է. Իրակլի Ղարիբաշվիլի
ԱՄՆ-ի Սենատում արված հայտարարությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Ամերիկայի համար Վրաստանը տարածաշրջանում կարևոր գործընկերներից մեկն է. Իրակլի Ղարիբաշվիլի

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների Սենատին և Պետքարտուղարությանը,  մասնավորապես պարոն Ջորջ Քենթին արդար գնահատման և օբյեկտիվության համար, – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, գնահատականները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Վրաստանը ԱՄՆ-ի համար տարածաշրջանում ամենակարևոր գործընկերներից մեկն է:

«Նշված լսումները և այնտեղ կատարված գնահատականները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Վրաստանը տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար ամենակարևոր գործընկերներից մեկն է: Նաև բոլոր շահարկումներն ավարտվեցին նշված հայտարարություններով և, որ ամենակարևորն է, դրանք ավարտվեցին մի տեսակ անհեթեթ զրպարտությամբ, ցանկացած թեմայի շուրջ շահարկումներով, որոնք մենք լսում էինք ընդդիմության ներկայացուցիչներից:

Մենք պատրաստ ենք կարճ ժամանակում իրականացնել ընտրական բարեփոխումները, արդարադատության բարեփոխումները և հաշվի առնել բոլոր հանձնարարականները, որոնք արտացոլվել են ԱՄՆ-ի Սենատում», – հայտարարել է Ղարիբաշվիլին: