ԱՄՆ-ի սենատի հատկացումների կոմիտեի օրինագծի համաձայն, Վրաստանին հատկացվելու է 132 025 000 դոլլար
ԱՄՆ-ի սենատի հատկացումների կոմիտեի օրինագծի համաձայն, Վրաստանին հատկացվելու է 132 025 000 դոլլար

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ԱՄՆ-ի սենատի հատկացումների կոմիտեի կողմից ընդունված պետական, արտաքին գործողությունների և դրա հետ կապված ծրագրերի մասին օրինագծի համաձայն, Վրաստանի համար հաշվի է առնված սահմանված բյուջետային հատկացումների աննախադեպ աճ:

«Հրապարակվել է ԱՄՆ-ի սենատի հատկացումների կոմիտեի կողմից սույն թվականի սեպտեմբերի 26-ին ընդունված պետական, արտաքին գործողությունների և դրա հետ կապված ծրագրերի մասին օրինագիծը, որը սահմանում է ԱՄՆ-ի առաջնահերթությունները գործընկեր երկրների աջակցության և օգնության առումով: 2020 ֆիսկալ տարվա օրինագիծը ներառում է կարևոր գրառում Վրաստանի շրջանների ապաբռնազավթման և չճանաչման տեսանկյունից: Հատկանշական է, որ օրենքը ենթադրում է Վրաստանի համար սահմանված բյուջետային հատկացումների աննախադեպ աճ:

Օրինագծի համաձայն, նշված օրենքով հատկացված գումարից չի կարող օգտվել որևէ երկրի կենտրոնական իշխանություն, եթե նշված երկիրը ճանաչել է Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի/Հարավային Օսեթիայի անկախությունը կամ դրանց հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ:

2020 թվականի օրինագծում Վրաստանի համար սահմանված գումարը կազմում է 132 025 000 դոլլար, որը Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

Բացի այդ, օրինագիծը ենթադրում է 285 մլն դոլլարի հատկացում Եվրոպայի և Եվրասիայի երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: