ԱՄՆ-ի սենատը համաձայնության է եկել 2020 թվականի պաշտպանության բյուջեի շուրջ, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին
ԱՄՆ-ի սենատը համաձայնության է եկել 2020 թվականի պաշտպանության բյուջեի շուրջ, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին

ԱՄՆ-ի սենատը համաձայնության է եկել 2020 թվականի պաշտպանության բյուջեի շուրջ: Դրա ընդհանուր ծավալն է 738 միլիարդ դոլլար: Հատկանշական է, որ ազգային պաշտպանության փաստաթղթում գրաված են 2020 թվականի ֆիսկալ տարվա պաշտպանության դեպարտամենտի բյուջեի առաջնահերթությունները: Փաստաթուղթը պատժամիջոցների սահմանում է ենթադրում է Ռուսաստանին և արգելում ռազմական համագործակցությունն այս երկրի հետ: Պատժամիջոցներ է սահմանվում Թուրքիային՝ ռուսական պաշտպանության հրթիռային համակարգերի գնման պատճառով:

Ռուսաստանի հետ կապված հարցերի գլխում խոսվում է նաև Վրաստանին աջակցելու մասին: Վրաստանը հիշատակված է որպես ԱՄՆ-ի արժեքավոր բարեկամ, որը բազմիցս դրսևորել է իր պարտականությունը երկու երկրների ընդհանուր շահերի բարելավման համար, այդ թվում՝ Վրաստանի զինված ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին:

Կոնգրեսը հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այն չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» շրջանների անկախությունը, աջակցում է համագործակցության շարունակությանը ԱՄՆ-ի հետ: