ԱՄՆ-ի Սենատը աջակցել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նախաձեռնությանը
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունը։
Օրինագծին կողմ է քվեարկել 86 սենատոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ երկուսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օրենսդիրներին խնդրել է 40 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային։
Ֆինանսական օգնության մեծ մասը կուղղվի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։
Անցյալ շաբաթ այդ ֆինանսական օգնության արագացված թողարկումը հետաձգվեց հանրապետական սենատոր Ռենդ Փոլի հակազդեցության պատճառով։