ԱՄՆ-ի Սենատը աջակցել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նախաձեռնությանը

22:33, 19.05.2022

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունը։

Օրինագծին կողմ է քվեարկել 86 սենատոր, դեմ՝ 11, ձեռնպահ՝ երկուսը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը օրենսդիրներին խնդրել է 40 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ֆինանսական օգնության մեծ մասը կուղղվի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։

Անցյալ շաբաթ այդ ֆինանսական օգնության արագացված թողարկումը հետաձգվեց հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլի հակազդեցության պատճառով։

Նմանատիպ