ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում հայտարարում են, որ Էնթոնի Բլինկենը չի ծրագրում հանդիպել Սերգեյ Լավրովի հետ Մեծ քսանյակի գագաթնաժողովում

11:05, 06.07.2022

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չի նախատեսում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մեծ քսանյակի գագաթնաժողովում։ ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ նման հանդիպման և բանակցությունների համար պայմաններ դեռ չկան, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ։

«Մենք կցանկանայինք, որ ռուսները մեզ առիթ տան երկկողմ հանդիպում անցկացնելու համար։ Բայց, առայժմ, միակ բանը, որ մենք տեսնում ենք Մոսկվայից, ավելի դաժան ագրեսիան է Ուկրաինայի նկատմամբ»,- ասել է Նեդ Փրայսը։

Էնթոնի Բլինկենը և Սերգեյ Լավրովը կմասնակցեն հաջորդ շաբաթ Ինդոնեզիայում նախատեսված Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպմանը։

Նմանատիպ