ԱՄՆ-ի Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրո. Կարեն Դոնֆրիդը Դավիթ Զալկալիանիի հետ զրույցում վերահաստատեց իր ամուր աջակցությունը Վրաստանին սեփական անվտանգության դաշինքներ ընտրելու հարցում
ԱՄՆ-ի Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրո – Կարեն Դոնֆրիդը Դավիթ Զալկալիի հետ զրույցում վերահաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանին սեփական անվտանգության դաշինքներ ընտրելու հարցում։
ԱՄՆ-ի Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոն հայտնում է պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հեռախոսազրույցի մասին։
Ըստ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի՝ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը զրուցել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավւթ Զալկալիանիի հետ և վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև իր անվտանգության դաշինքներ ընտրելու իրավունքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարեն Դոնֆրիդի հետ զրույցի մասին հայտարարություն է արել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Նրա խոսքով, Կարեն Դոնֆրիդի հետ զրույցի արդյունքում վերահաստատվել է, որ ԱՄՆ-ը և Վրաստանը նույնական են ընկալում և գնահատում ընթացիկ գործընթացները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է գործընկերության խորությունն ու ամրությունը։
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերն է։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը փորձում ապակայունացնել եվրոպական անվտանգությունը։