ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների հանդեպ իր աջակցությունը
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների հանդեպ իր աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Վենդի Շերմանը Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղարի տեղակալ Վենդի Շեմանը այսօր խոսեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հետ, և նրանք շարունակեցին սերտորեն համակարգել ընդհանուր մարտահրավերների լայն շրջանակ, ներառյալ Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելը Ուկրաինայում դաժան և չհրահրված պատերազմի համար: Նրանք քննարկել են համատեղ ջանքերը՝ ամրապնդելու Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունությունը և ապահովելու, որ այն ի վիճակի է արտահանել գյուղմթերքներ՝ աշխարհին սննդի կարևոր պաշարներ մատակարարելու համար: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանների եվրաատլանտյան նկրտումների նկատմամբ», – ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ: