ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է Մայք Փոմփեոյի Վրաստան նախատեսվող այցի մանրամասները
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է Մայք Փոմփեոյի Վրաստան նախատեսվող այցի մանրամասները

Պետդեպարտամենտը ճեպազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի նախատեսվող այցերի վերաբերյալ: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները խոսել են նաև Վրաստան նախատեսվող այցի մասին:

«Ստամբուլից մենք կմեկնենք Թբիլիսի, որտեղ կհանդիպենք կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գիորգի Գախարիայի եւ արտգործնախարար Դավիթ Զալկալիանի հետ: Փոմփեոն հնարավորություն կունենա նաև հանդիպելու Սրբազնագույն և Երանաշնորհ, կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Մենք, իհարկե, հավատարիմ ենք մնում Վրաստանին օգնելու խորացնել իր եվրաատլանտյան կապերը, հզորացնել ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները: Որքան ինձ հայտնի է, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը՝ շուրջ 16 պատգամավորական մանդատի համար, կանցկացվի նոյեմբերի 21-ին:

Իհարկե, մենք ասել ենք, որ ազատ և արդար ընտրությունների գործընթացը խիստ կարևոր է Վրաստանի ժողովրդավարության համար, և որ վրաց ժողովուրդը ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին:

Իհարկե, մենք կօգտվենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու մեր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Եվս մեկ անգամ միանշանակ ընդգծում եմ, որ մենք դատապարտում ենք 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստանի շրջաններ – Աբխազիա և Հարավային Օսեթիա, որոնք մինչ այժմ գրավված են Ռուսաստանի կողմից:

«Վերջում, պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց տեսակետները օրենքի գերակայության, դատական ​​համակարգի անկախության և անկախ դատական ​​համակարգի վերաբերյալ, որպես Վրաստանի ժողովրդավարական գործընթացի ճանաչման անհրաժեշտ մաս, մարդու իրավունքների հարգման և տնտեսական իրավունքների համար»,- հայտարարել են պետական դեպարտամենտում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նոյեմբերի 17-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: