ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը սեպտեմբերի 7-10-ն այցելելու է Վրաստան
ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը սեպտեմբերի 7-10-ն այցելելու է Վրաստան

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը սեպտեմբերի 7-10-ն այցելելու է Վրաստան:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի տեղեկությամբ, սեպտեմբերի 6-ին դեսպան Ռիքերը Մյունխենում հանդիպելու է հյուպատոսարանի աշխատակիցներին, իսկ այնուհետև՝ մեկնելու Վրաստան:

Ֆիլիպ Ռիքերը Թբիլիսիում մասնակցելու է միջազգային կոնֆերանսին և անվտանգության փորձագետների, քաղաքական գործիչների, քաղաքացիական հանրության ակտիվիստների և գործարարների հետ քննարկելու այն հարցերը, որոնք ներգործում են Վրաստանի ժողովրդավրաական առաջընթացի և Տրանսատլանտյան ձգտումների վրա:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարությամբ, դեսպան Ռիքերը մեկ անգամ ևս հաստատելու է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի տարածած հայտարարությունում նաև նշված է, որ դեսպան Ռիքերն այցի շրջանակներում հանդիպելու է Վրաստանի կառավարության անդամներին, խորհրդարանականներին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին: