ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է Թուրքիայում
ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է Թուրքիայում։ Այս մասին հաղորդում է Սի Էն Էն-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է հարավարևելյան նահանգում՝ ՆԱՏՕ-ի «բարելավված օդային և հրթիռային» պաշտպանության միջոցառումների շրջանակներում։
«Հաշվի առնելով մեր տարածաշրջանում վերջին զարգացումները՝ մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար և խորհրդակցում ենք ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների հետ։ Բացի մեր կողմից ձեռնարկված ազգային միջոցառումներից, ՆԱՏՕ-ն ամրապնդել է օդային և հրթիռային պաշտպանության միջոցառումները։ Այս շրջանակներում Patriot համակարգը ներկայումս գտնվում է Մալաթիայում՝ մեր օդային տարածքի պաշտպանությանը աջակցելու համար», – ասվում է հայտարարության մեջ։