ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը:
Ինչպես հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից նշված փաստաթղթի հաստատումը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերությունները որակական առումով նոր մակարդակի բարձրացնելու հստակ ապացույցն է:
Երկկուսակցական օրինագիծն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի կայուն աջակցությունը և հանդես գալիս Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ:
Օրինագիծն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ԱՄՆ-Վրաստան պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, Վրաստանի պաշտպանունակության կայունացմանը և պետական քարտուղարին հանձնարարում այս ուղղությամբ ներկայացնել համապատասխան գերատեսչությունների հետ միասին Վրաստանի հետ համագործակցության առաջիկա հինգ տարվա ռազմավարությունը:
Որպես հաջորդ քայլ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն արդեն հաստատված օրենսդրական արձանագրության նախագիծն ուղարկելու է ԱՄՆ-ի սենատին: Սենատի համապատասխան կոմիտեների և սենատի լիագումար նստաշրջանին օրինագծի հաստատումից հետո այն ստորագրելու համար ուղարկվելու է ԱՄՆ-ի նախագահին: Թրամփի ստորագրելուց հետո այն կստանա օրենքի ուժ: