ԱՄՆ-ի ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում. Դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների շարունակվող օկուպացիան, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
ԱՄՆ-ի ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում. Դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների շարունակվող օկուպացիան, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից վրացական շրջանների օկուպացիան։

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի շարունակվող օկուպացիան։ Ռուսաստանի կողմից այդ շրջանների օկուպացիան, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը խախտում է նրա միջազգային պարտավորությունները և հակասում է ԵԱՀԿ-ի պարտավորություններին։ Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ։