ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ: Հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղեղված գետերը վնասել են մայրուղիները, փլուզվել են կամուրջները, տասնյակի բնակավայրեր մնացել են մեկուսացման մեջ: Ավերվել է ավելի քան 500 բնակելի տուն:
Ջրհեղեղը վնասել է նաև այլ նահանգներ: Աղետի գոտուց տարհանվել են հազարավոր մարդիկ: