ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը Էնտոնի Փաուչին մեղադրում է քաղաքական խաղերի մեջ. «Բի Բի Սի»
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը երկրի գլխավոր համավարակաբան, Էնտոնի Ֆաուչին մեղադրում է քաղաքական խաղերի մեջ:
«Բի Բի Սիի» հաղորդմամբ, վարակիչ հիվանդությունների առաջատար փորձագետը Սպիտակ տան կողմից քննադատության է ենթարկվել «Վաշինգտոն պոստ»-ին տված հարցազրույցի համար:
Առաջատար ամերիկյան հրատարակությանը Ֆաուչն ասել է, որ Միացյալ Նահանգները մեծ ցավ է կրել: Նախագահի երկու թեկնածուների մոտեցման մասին հարցին, դոկտոր Ֆաուչն ասել է, որ Բայդենը դրան «լուրջ է վերաբերվում» հասարակականն առողջապահության տեսանկյունից, մինչդեռ Թրամփը «դա տեսնում է այլ տեսանկյունից, ինչպիսիք են տնտեսությունը և երկրի բացումը»: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներին հանրային առողջապահության պրակտիկայում և վարքագծում անհրաժեշտ են «կտրուկ փոփոխություններ» :
Ֆաուչի մեկնաբանությունը խիստ քննադատության արժանացավ Սպիտակ տան կողմից: Սպիտակ տունը մեղադրել է Էնթոնի Ֆաուչին, Բայդենին նախագահի պաշտոնում իր թեկնածությունն ուժեղացնելու փորձի մեջ: Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրը հայտարարել է, որ մեկնաբանություններն «անընդունելի են և խախտում են բոլոր նորմերը»:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկությամբ, ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի զոհերի թիվը գերազանցել է 230 000-ը, իսկ վարակման դեպքերի թիվը գերազանցել է ավելի քան ինը միլիոնը: