ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Իրանի հետ պատերազմի հակառակորդները անց են կացրել բողոքի ցույց
ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Իրանի հետ պատերազմի հակառակորդները անց են կացրել բողոքի ցույց: Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի լիկվիդացման և Մերձավոր Արևելք լրացուցիչ 3000 զինվորականի ուղարկման դեմ բողոքել են Վաշինգտոնում և մի շարք այլ քաղաքներում:
Ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան մոտ: Նրանց խոսքով, ԱՄՆ-ը պետք է հեռանա Մերձավոր Արևելքից: Ավելի ուշ ցուցարարները խաղաղ երթով շարժվեցին դեպի Նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային հյուրանոց: Ակցիայի մասնակիցների թվում էր դերասանուհի և ակտիվիստ Ջեյն Ֆոնդան:
Նմանատիպ ցույցեր են անցկացվել Նյու Յորքում, Չիկագոյում և այլ քաղաքներում: