ԱՄՆ-ի մի քանի քաղաքում տեղի է ունեցել ավանդական «կանանց երթը»
ԱՄՆ-ի մի քանի քաղաքում տեղի է ունեցել ավանդական «կանանց երթը»

ԱՄՆ-ի մի քանի քաղաքում, այդ թվում Վաշինգթոնում տեղի է ունեցել ավանդական «կանանց երթը»: Ցույցի մասնակիցները պահանջում են կանանց իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև սեռական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ խտրականության փաստերի վերացում:

Ցուցարարների մեծամասնությունը դեմ է Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Ամերիկյան մամուլի լրատվությամբ, այս տարի, անցած տարվա հետ համեմատ երթի մասնակիցների քանակը փոքրաթիվ էր: Վաշինգթոնում ցույցին մասնակցել է 7000 մարդ: Ամենալայնածավալ երթը Վաշինգթոնում տեղի է ունեցել 2017 թվականին, Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո: