ԱՄՆ-ի կառավարությունը ծրագրում է 60 չինական ընկերությունների ներառել այսպես կոչված սև ցուցակ
ԱՄՆ-ի կառավարությունը ծրագրում է 60 չինական ընկերությունների ներառել այսպես կոչված սև ցուցակ

ԱՄՆ-ի կառավարությունը ծրագրում է տասնյակ չինական ընկերություններ ներառել այսպես կոչվածսև ցուցակ: ԱՄՆ-ի առևտրի քարտուղար, Ուիլբուր Ռոսիի հայտարարությամբ, առևտրի սահմանափակումները, ի թիվս այլ ընկերությունների, կանդրադառնան Չինաստանի միկրոչիպերի առաջատար արտադրող «Սմիքս» և Չինաստանի անօդաչու թռչող սարքերի արտադրող «Էսզեթ Դիջեայ Տեխնոլոգի» վրա:

Վիլբուր Ռոսիի խոսքով, քարտուղարությունը թույլ չի տա, որ առաջատար ամերիկյան տեխնոլոգիաները օգնեն աճող հակառակորդ ուժերին:

ԱՄՆ-ի առևտրի քարտուղարության տվյալների համաձայն, սև ցուցակում կհայտնվի 60 չինական ընկերություն:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում ասում են, որ սահմանափակումների կիրառումը վկայում է չինական ընկերությունների վրա ԱՄՆ-ի ճնշման մասին: Նրանց խոսքով, Պեկինը «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկի իրենց իրավունքները պաշտպանելու համար: