ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում. Էնթոնի Բլինկեն
Այսօր կարող եմ փաստել, որ ներկայիս տեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում, – այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ըստ Էնթոնի Բլինքենի՝ խաղաղ բնակչությանը կանխամտածված թիրախ դարձնելը ռազմական հանցագործություն է։
«Ես ընդգծում եմ, որ Պետքարտուղարությունը և ԱՄՆ-ի կառավարության այլ փորձագետներ փաստագրում և գնահատում են Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունները»,- ասել է Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարության գնահատականը հիմնված է հանրային և հետախուզական աղբյուրներից հասանելի տեղեկատվության մանրակրկիտ վերանայման վրա։
«ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի վերահսկել ռազմական հանցագործությունների մասին զեկույցները և, անհրաժեշտության դեպքում, մեր հավաքած տեղեկատվությունը կփոխանցի դաշնակիցներին, գործընկերներին և միջազգային կառույցներին ու կազմակերպություններին: Մենք ձգտում ենք դեպի պատասխանների բոլոր առկա միջոցներով, այդ թվում քրեական հետապնդման կիրառմամբ», – ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ: