ԱՄՆ-ի իշխանությունը ուշի-ուշով հետևում է Թբիլիսիում զարգացող իրադարձություններին. «Amnesty international»-ի ներկայացուցիչ
ԱՄՆ-ի իշխանությունը ուշի-ուշով հետևում է Թբիլիսիում զարգացող իրադարձություններին. «Amnesty international»-ի ներկայացուցիչ

Անվտանգության ուժերը պետք է հարգեն ցուցարարների խաղաղ հավաքի և տարաձայնությունն արտահայտելու իրավունքը,- այս մասին «Amnesty international» իրավապաշտպան կազմակերպության ԱՄՆ-ի բյուրոյի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փաստաբանության տնօրեն Դենիել Բալսոնը գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Բոլսոնի հայտարարությամբ, Վրաստանի կառավարության ներկայացուցիչները,  օրինակ Գիորգի Գախարիան և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը պետք է իմանան, որ ԱՄՆ-ի իշխանության ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Թբիլիսիում զարգացող իրադարձություններին:

«Հաշվի առնելով, որ ոստիկանությունը փորձում է Վրաստանում կասեցնել բողոքը, «Ամնեստին» ասում է, անվտանգության ուժերը պետք է հարգեն ցուցարարների խաղաղ հավաքի և տարաձայնություն հայտնելու իրավունքը: Վրաստանի կառավարության ներկայացուցիչները,  օրինակ Գիորգի Գախարիան և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը պետք է իմանան, որ ԱՄՆ-ի իշխանության ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Թբիլիսիում զարգացող իրադարձություններին: Թե ինչպես են անվտանգության ծառայությունները վերաբերվում ցուցարարներին, հետևում են Վաշինգտոնում»,- գրում է Դենիել Բոլսոնը: