ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածում փոթորիկների և տորնադոյի հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել, հարյուր հազարավոր հաճախորդներ հոսանքազրկվել են
ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածում փոթորիկների և տորնադոների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հարյուր հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
ԱՄՆ-ի տարբեր նահանգներ պայքարում են տորնադոների, առատ ձյան և ջրհեղեղների հետևանքների դեմ։
Աղետն ամենաշատը հարվածել է Նյու Յորքին և Փենսիլվանիային։ Առատ ձյուն և բուք է նաև Վիսկոնսին և Միչիգան նահանգներում։
23 տորնադո է գրանցվել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում, այդ թվում՝ Հյուսիսային և Հարավային Կարոլինայում, Ալաբամայում, Ջորջիայում, Ֆլորիդայում և Տեխասում: