ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդները համաձայնել են Հնդկաստանի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ

ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդները Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված եռակողմ հանդիպմանը համաձայնել են Հնդկաստանի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ:

Առաջնորդները որոշել են, որ տարբեր ոլորտներում, այդ թվում, անտանգության, ենթակառուցվածքի, խաղաղության և տարածաշրջանի բարգավաճման հարցով արդյունավետ համագործակցության ապահովման համար միմյանց հանդիպեն ամեն տարի:

Մեծ քսանյակի գագաթնաժողովը Ճապոնիայում անցկացվում է հունիսի 28-29-ին: