ԱՄՆ-ի հարավային նահանգներում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, Կենտուկի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ-ի հարավային նահանգներում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, Կենտուկի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ հարավային նահանգներում տեղի ունեցած տորնադոյի հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, որից ութը՝ Արկանզաս նահանգում, յոթը՝ Տեխասում, չորսը՝ Կենտուկիում, երկուսը՝ Օկլահոմայում։

Աղետը ավերել է հարյուրավոր շենքեր։ Կենտուկիի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել։

Բացի այդ, օդերևութաբանական ծառայությունը բնակիչներին զգուշացրել է ուժեղ ամպրոպի մասին Նյու Ջերսի, Նյու Յորք, Փենսիլվանիա, Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգներում։