ԱՄՆ-ի հարավային և կենտրոնական արևմտյան հատվածներում փոթորկի և տորնադոյի հետևանքով առնվազն 40 մարդ զոհվել է
ԱՄՆ-ի հարավային և կենտրոնական արևմտյան հատվածներում փոթորկի և տորնադոյի հետևանքով առնվազն 40 մարդ զոհվել է։ Տեղեկությունը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ստիխիան զոհեր է պատճառել Միսսուրի, Արկանզաս, Տեխաս, Օկլահոմա, Կանզաս, Ալաբամա և Միսիսիպի նահանգներում։
Կանզասում ավազային փոթորկի պատճառով վնասվել է 50-ից ավելի ավտոմեքենա, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է։ Մի քանի նահանգներում, այդ թվում՝ Արկանզասում, Ջորջիայում և Օկլահոմայում, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհներ, արտակարգ դրություն է հայտարարվել։
Միսսուրիում, որտեղ գրանցվել է 19 տորնադո, տարերքի հետևանքով 12 մարդ զոհվել է։ Նահանգապետ Մայք Քեոհի խոսքով՝ ավերված են բնակելի տները։
Տարերային աղետից տուժած շրջաններում էլեկտրամատակարարումը խաթարվել է ավելի քան 250 հազար օբյեկտում։