ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հարվածներ են հասցրել Եմենում «հութիների» օբյեկտներին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հարվածներ են հասցրել Եմենում «հութիների» օբյեկտներին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հարձակումներ են սկսել Եմենում «հութիների» օբյեկտների վրա։

Լրատվամիջոցների հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարվածները հասցվել են մայրաքաղաք Սանին, Կարմիր ծովի Հուդայդա նավահանգստին, Դամարին և Սաադային։

«Հուսիների» պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ծանր գին են վճարելու այս ագրեսիայի համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ «հարվածները հասցրել են ԱՄՆ ուժերը՝ Միացյալ Թագավորության հետ միասին՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի եւ Նիդեռլանդների աջակցությամբ»։

Ինչպես բացատրել է Բայդենը, ավիահարվածները պատասխան են եղել հութիների հարձակումներին Կարմիր ծովում առևտրային նավերի վրա:

«Ես չեմ վարանի հետագա միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մեր ժողովրդին և միջազգային առևտրի ազատ հոսքը, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Ջո Բայդենը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ հարվածները «անհրաժեշտ են և համաչափ»:

Միաժամանակ Սաուդյան Արաբիայում ասում են, որ «մեծ մտահոգությամբ» են հետևում իրավիճակին։