ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են Եմենի «հութիների» արձակած հրթիռներն ու անօդաչուները
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են Եմենի շիա «հութիների» արձակած հրթիռներն ու անօդաչու սարքերը։
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները չեզոքացրել են 21 հրթիռ և անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են միջազգային նավագնացության գիծ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ նոյեմբերի 19-ից հետո սա «հութիների» 26-րդ հարձակումն էր առեւտրային նավագնացության գծի վրա։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսի խոսքով՝ եմենցի «հութիների» ամենամեծ հարձակումն իրականացրել են հունվարի 9-ին։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի Կարմիր ծովում հութիների հարձակումները դատապարտող ԱՄՆ-ի կողմից աջակցվող բանաձեւի նախագիծը։