ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների համակարգողները եղել են «Սադախլո» մաքսային անցակետում
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն և մաքսային վարչության պետ Զուրաբ Սիճինավան «Սադախլո» մաքսային անցակետում հանդիպել են ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ’Բրայենին, պատժամիջոցների համակարգողի հատուկ օգնական Կումար Այերին, ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչներին:
Եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Վրաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առկա գործընկերային հարաբերությունները։
«ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության կողմից պատժամիջոցներից խուսափելու վրա կենտրոնացած մաքսային հսկողության միջոցառումների կապակցությամբ։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Եկամուտների ծառայության ներկայացուցիչները տեղում բարձրաստիճան պատվիրակության անդամներին տեղեկացրել են մաքսային ձևակերպումների և ռիսկերի պրոֆիլների մասին»,- ասվում է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։
Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև մաքսային-սահմանային ենթակառուցվածքին և բեռների ստուգման ռենտգենային տեսչական համակարգին։