ԱՄՆ-ի և Իրաքի համատեղ հարձակման հետևանքով սպանվել են «Իսլամական պետության» չորս առաջնորդ
ԱՄՆ-ի և Իրաքի համատեղ հարձակման հետևանքով սպանվել են «Իսլամական պետության» չորս առաջնորդ

ԱՄՆ-ի և Իրաքի կողմից Իրաքի արևմտյան հատվածում իրականացված համատեղ արշավանքի արդյունքում սպանվել են «Իսլամական պետություն» խմբավորման չորս առաջնորդ ։ ՌՈՅԹԵՐՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

ԱՄՆ զինված ուժերի տվյալներով՝ օպերացիան անցկացվել է օգոստոսի 29-ին, որի ընթացքում ընդհանուր առմամբ 14 մարտիկ է զոհվել, վիրավորվել է յոթ զինվոր։

Ինչպես հաստատել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից, «Իսլամական պետության» սպանված առաջնորդների թվում է Ահմադ Համիդ Հուսեյն Աբդ-ալ-Ջալիլ ալ-Իթավին, ով պատասխանատու էր Իրաքում խմբավորման բոլոր գործողությունների համար։