ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև Շվեյցարիայում մեկնարկած բանակցությունները տապալվել են
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև Շվեյցարիայում մեկնարկած բանակցությունները տապալվել են:
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ, Կիմ Մյոն Գիլն ասել է, որ բանակցային գործընթացը չի բավարարվել Փհենյանի հույսերը, քանի որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները նոր բան չեն ասել:
Դեռ պարզ չէ կշարունակվեն թե ոչ բանակցությունները, ինչպես նաև անհայտ է, կհանդիպեն թե ոչ չորրորդ անգամ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահները:
Նշենք, որ մինչ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունները, Փհենյանը փորձարկել է ևս մեկ բալիստիկ հրթիռ: