ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի ՆԳՆ-ին և պաշտպանության ուժերին
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ներքին գործերի նախարարությանը և պաշտպանության ուժերին շնորհակալություն է հայտնում կորոնավիրուսի ճգնաժամի դեմ պայքարի համար:
Դեսպանությունը հայտարարությունը տարածում է իր ֆեյսբուքյան էջով:
«Այսօր ցանկանում ենք, շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին ներքին գործերի նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերում: Նրանք անկոտրում աշխատում են ճգնաժամի դեմ պայքարի առաջնագծում, որպեսզի Վրաստանը կարողանա անվտանգ և պաշտպանված միջավայրում պայքարել կորոնավիրուսի դեմ: Նման պրոֆեսիոնալ մարդկանց համարձակության և անձնուրացության շնորհիվ է հնարավոր դառնում զսպել վարակի տարածումը, հաղթահարել ճգնաժամը և պաշտպանել Վրաստանի քաղաքացիների առողջությունը»,- ասվում է դեսպանության հատարարության մեջ: