ԱՄՆ-ի դեսպանություն. Վրաստանի կառավարությունն ունակ է ամրապնդել ժողովրդավար փորձի նկատմամբ հավատարմությունն ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ, որը կարտացոլի վրաց ժողովրդի կամքը
ԱՄՆ-ի դեսպանություն. Վրաստանի կառավարությունն ունակ է ամրապնդել ժողովրդավար փորձի նկատմամբ հավատարմությունն ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ, որը կարտացոլի վրաց ժողովրդի կամքը

Վերհիշում ենք մեկ տարվա վաղեմության իրադարձությունները, միանում ենք մեր վրաց բարեկամներին և գործընկերներին՝ Վրաստանի անդադար ժողովրդավար զարգացման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրատլանտյան ինտեգրման աջակցության գործում,- այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Վրաստանի կառավարությունն ունակ է ամրապնդել ժողովրդավար փորձի նկատմամբ հավատարմությունն ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ, որը կարտացոլի վրաց ժողովրդի կամքը:

«Հունիսի 20-ին լրացավ մեկ տարի, երբ Ռուսթավելու պողոտայում հազարավոր մարդիկ հայտնեցին իրենց բողոքը Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթման դեմ: Հիշում ենք այդ օրը, երբ հարյուրավոր մարդիկ տուժեցին, մենք վրաց ժողովրդի կողքին ենք և աջակցում ենք նրանց հորդորին՝ Ռուսաստանի ագրեսիայի դադարեցման և Վրաստանի ժողովրդավարության կայունացման վերաբերյալ:

Վրաստանի կառավարությունն ունակ է ամրապնդել ժողովրդավար փորձի նկատմամբ հավատարմությունն ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ, որը կարտացոլի վրաց ժողովրդի կամքը:

Վերհիշում ենք մեկ տարվա վաղեմության իրադարձությունները, միանում ենք մեր վրաց բարեկամներին և գործընկերներին՝ Վրաստանի անդադար ժողովրդավար զարգացման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և եվրատլանտյան ինտեգրման աջակցության գործում»,- նշված է հայտարարության մեջ: