ԱՄՆ-ի դեսպանություն. Մենք ուշադիր հետևում ենք հունիսի 2-ին Խորհրդարանի դիմաց խաղաղ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների գործերին
ԱՄՆ-ի դեսպանություն. Մենք ուշադիր հետևում ենք հունիսի 2-ին Խորհրդարանի դիմաց խաղաղ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների գործերին

ԱՄՆ-ի դեսպանատունն ուշադիր հետևում է հունիսի 2-ին խորհրդարանի դիմաց խաղաղ ցույցի ժամանակ ձերբակալված անձանց գործերին,- այս մասին նշված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Խաղաղ հավաքների իրավունքը և խոսքի ազատությունը մարդու հիմնական իրավունքներն են և հանդիսանում են ժողովրդավարության հիմքը։

Այլակարծության նկատմամբ հանդուրժողականության բացակայությունը անհամատեղելի է ազգերի եվրոատլանտյան ընտանիքի արժեքների հետ, որին ցանկանում է միանալ Վրաստանի բնակչության մեծ մասը»,- ասվում է տեղեկատվության մեջ։