ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում ընթանում է «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը
ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում ընթանում է «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանի նստավայրում ընթանում է «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը:

ԱՄՆ-ի դեսպանի հետ բանակցություններին ներկա է նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Նստավայրում են Վրաստանի խորհրդարանի նախաագահը և այն 8 կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք հաղթահարել են ընտրական պատնեշը:

Դիվանագետների մասնակցությամբ քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը, որին քննարկել են խորհրդարանական ընտրությունների հետագա տիրող իրավիճակը, անցկացվել էր նոյեմբերի 12-ին: