ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում այսօր կանցկացվի «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը
ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում այսօր կանցկացվի «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանի նստավայրում այսօր կանցկացվի «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Քաղաքական գործիչներն արդեն հավաքվում են դեսպանի նստավայրում:

ԱՄՆ-ի դեսպանի հետ բանակցություններին ներկա է գտնվելու նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Դիվանագետների մասնակցությամբ քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը, որին քննարկել են խորհրդարանական ընտրությունների հետագա տիրող իրավիճակը, անցկացվել էր նոյեմբերի 12-ին: