ԱՄՆ-ի դեսպանատունը Վրաստանի պաշտպանության ուժերին է փոխանցել 11,5 մլն դոլարի տեխնիկա
ԱՄՆ-ի դեսպանատունը Վրաստանի պաշտպանության ուժերին է փոխանցել 11,5 մլն դոլարի տեխնիկա

ԱՄՆ-ի դեսպանատունը 26 տոննա անվտանգության օգնություն է փոխանցել Վրաստանի պաշտպանության ուժերին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Դեսպանատան տվյալներով՝ տեխնիկան արժե 11,5 մլն դոլար և տրվել է պաշտպանության ուժերին՝ հզորացնելու իրենց կարողությունները։

«Այսօր մենք 26 տոննա անվտանգության օգնություն ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության ուժերին՝ հզորացնելու նրանց կարողությունները։ 11,5 միլիոն դոլար արժողությամբ այս տեխնիկան այն միջոցներից մեկն է, որով ԱՄՆ-ի կառավարությունը աջակցում է իր ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին»,- ասվում է տեղեկատվության մեջ։