ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկատվություն է տարածել Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի Թբիլիսի կատարած այցի վերաբերյալ
ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկատվություն է տարածել Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի Թբիլիսի կատարած այցի վերաբերյալ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակում Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի Վրաստան կատարած այցի վերաբերյալ։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 27-ին կայցելի Թբիլիսի՝ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այն է՝ պատժամիջոցները և դրանց արդյունավետ իրականացումը։

«Այս այցի նպատակն է ստեղծել կապի ուղիղ ալիք և ապագա համագործակցային երկխոսություն։ Այս համատեղ այցին կմասնակցեն նաև ԵՄ Պատժամիջոցների հարցերով բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանը և Մեծ Բրիտանիայի կառավարության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրեն Կումար Այերը:

Այցի շրջանակներում հանդիպումներ կկայանան վարչապետ Ղարիբաշիլիի, արտաքին գործերի նախարար Դարչիաշվիլիի, փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Դավիթաշվիլիի, ֆինանսների նախարար Խուցիշվիլիի, Ազգային բանկի առաջին փոխնախագահ Թուրնավայի և Գլխավոր դատախազ Շոթաձեի հետ։

Մենք ակնկալում ենք շարունակել սերտ համագործակցությունը և ուժեղացնել ջանքերը՝ պատժամիջոցներից խուսափելը կանխելու համար, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ»,- ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ։