ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդմամբ՝ Վրաստանից ԱՄՆ են արտահանձնվել երկու հետախուզվողներ
ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդմամբ՝ Վրաստանից ԱՄՆ են արտահանձնվել երկու հետախուզվողներ

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդմամբ՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) կողմից հետախուզվող Մոհամմադ Յասինն ու Հասան Աբդուլ Ռահմանը Վրաստանից արտահանձնվել են ԱՄՆ։

Դեսպանատան տվյալներով՝ Յասինը Լիբանանում հիմնված փողերի լվացման կազմակերպության ղեկավարն է, որի ծառայություններից օգտվել են թմրանյութերի վաճառքով զբաղվողները ամբողջ աշխարհից։

2021 թվականի սեպտեմբերին, DEA-ի հետ համագործակցությամբ, Յասինն ու Ռահմանը ձերբակալվել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ Կենտրոնական քրեական ոստիկանության բաժանմունքի կողմից։ 2022 թվականի մարտին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում կայացրեց նրանց արտահանձնման մասին, և սա առաջին դեպքն էր, երբ DEA-ի կողմից հետախուզվող անձինք արտահանձնվեցին Վրաստանից»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։